Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանը և ՌԴ-ն սկսել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը

Իրանը և ՌԴ-ն սկսել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը
10.11.2019 | 23:24

Շինարարության հանդիսավոր մեկնարկին մասնակցել են Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լոկշինը։ Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը ռուս-իրանական մեծ նախագծերից է, համաձայնագիրը ստորագրվել է 5 տարի առաջ: Երկու բլոկների գումարային հզորությունը 2,1 հազար ՄՎտ է։ Ակնկալվում է, որ «Բուշեր-2»- ը կշահագործվի 10 տարի անց:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ